Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիք այցի շրջանակներում հանդիպեց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի հետ:
Վերջինս ուրախությամբ ընդունեց Հովհաննիսյանին, հյուրասիրել առաջարկեց, սակայն «Ժառանգության» ղեկավարը հրաժարվեց` պատճառաբանելով, որ ինքը շտապում է և անցավ բուն խոսակցությանը :
Նա նշեց, որ Քաջարանում 45% ձայները չի համապատասխանում իրականության, քանի որ Քաջարանում այդքան մարդ չկա, քաղաքը դատարկ է:
«Ես համարում եմ, որ հայ ժողովուրդը պարոն Խաչատրյանի մարզում ուրիշ բան է որոշել, և ես պատրաստ եմ պաշտպանել ժողովրդի խոսքը»,- ասաց նա և հայտնեց, որ գնալու է Կապան, որտեղ և պահանջելու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:
Այս առնչությամբ Քաջարանի քաղաքապետն ասաց.
«Պարոն Հովհաննիսյան ջան, ես ինքս, որպես հայ մարդ, բազում շատ ընտրությունների շտաբի պետ եմ եղել, իմ հոգու մեջ լիահույս էի նաև, որ առաջինը Դուք պետք է շնորհավորեիք ընտրված նախագահին: Քաջարանով երդվում եմ` մեր ընտրությունները կեղծ չեն եղել»:
Խոսակցության ընթացքում քաղաքապետի հեռախոսին զանգ եկավ, որին նա առանց երկմտելու պատասխանեց: Նա իր զրուցակցին հայտնեց, որ իր մոտ լրագրողներ կան, թող հետո զանգի: Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց քաղաքապետին` հիշեցնելով, որ նաև Րաֆֆին է իր մոտ:
Թե ո՞վ էր քաղաքապետի զրուցակիցը, պարզ չէր, սակայն, այն, որ նա չէր ուզում ներկայացնել, թե ում հետ է հանդիպման, ակներև է:
Շարունակելով զրույցը` Վարդան Գևորգյանն անցավ Սյունիքի մարզպետի գովերգությանը:
«Մարզպետը օջախի կողմից հարգված անձնավորություն է, մարզպետը բարեկեցիկ կյանք է թողել, հզոր արծվի նման կանգնած է յուրաքանչյուր սյունեցու կողքին»:
Նա նշեց, որ չի համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարտվել է, այլ գրավել է պատվավոր 2-րդ տեղը:
Տեղեկանալով, որ իրենց խոսակցությունը հեռարձակվում է ուղիղ եթերով, քաղաքապետն ասաց.
«Օգտվելով պատեհ առիթից քաջարանցիների, բոլորի անունից սրտանց ուզում եմ շնորհավորել ՀՀ առաջին նախագահ Սերժ Սարգսյանին և 2-րդ տեղ զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին»:
Նշենք, որ Քաջարանում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 1909 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 2399 ձայն: