կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-05 20:05
Իրավական

Անառողջ մարդուն աշխատանքի ընդունելը զանցանք է

Անառողջ մարդուն աշխատանքի ընդունելը զանցանք է

Գործատուն կարող է տուգանվել, եթե աշխատանքի է ընդունել մեկին, ով բժշկական նախնական զննում չի անցել: 

 

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 475  հոդվածը սահմանում է, որ պարտադիր նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելը, ինչպեսև պարտադիր պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով (40-50 հազար դրամ)։

 

Իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ տարվա մեջ երկրորդ անգամ, ապա տուգանքի չափը կրկնապատկվում է:

 

Օրենքի տրամաբանությունը լիովին ըմբռնելի է: Հավանական է, որ աշխատավայրում մի աշխատակցի անառողջ լինելու հետևանքով տուժեն նաև մյուսները: Եվ այս դեպքում պատասխանատվություն է կրելու գործատուն: