|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն արտահայտության համար, որ «սիոնիզմը հանցագործություն է մարդկության դեմ»: Ընդ որում` վերջինս այն համեմատել էր ֆաշիզմի հետ:
Խախտելով Էրդողանի արտահայտություններին չանդրադառնալու պրակտիկան` Իսրայելի վարչապետի աշխատակազմը հրապարակել է նրա հայտարարությունը: «Խոսքն անիմաստ եւ սուտ հայտարարությունների մասին է, որոնց ժամանակները, ինչպես կարծում էինք, վաղուց անցել են»,- հայտարարել է Նեթանյահուն:
Սպիտակ տունը եւս անդրադարձել է Էրդողանի հայտարարությանը` նշելով, որ մերժում է սիոնիզմին` Թուրքիայի վարչապետի տված բնութագրումը, համարում այն վիրավորական, անարդարացի եւ սխալ: