Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ին մտահոգում են մտքի ազատության նկատմամբ Թուրքիայի կառավարության սահմանած սահմանափակումները. ԱՄՆ ԱԳ խոսնակ ԱՄՆ ԱԳՆ խոնակ Մարի Հարֆը հայտնել է ԱՄՆ-ի մտահոգությունը թուրքական կառավարության՝ մտքի ազատության նկատմամբ սահմանած սահմանափակումների վերաբերյալ:
Ըստ Demokrathaber-ի՝ լրագրողների հետ ամենօրյա զրույցի ընթացքում Հարֆին հարց է ուղղվել Թուրքիայի նախագահի մասին, ով CNN, New York Times և BBC-ին մեղադրել էր Թուրքիայի դեմ սադրանքներ իրականացնելու մեջ: Ի պատասխան՝ Հարֆը հայտնել է, որ երկար ժամանակ է, ինչ իրենք Թուրքիայում խոսքի եւ մտքի ազատության նկատմամբ խոչընդոտների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում: «Անկախ և ազատ մամուլը ժողովրդավար և բաց հասարակության հիմքն է: Թուրքիան մեր գործընկերն է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը: Մենք ժողովրդական արժեքները շարունակում ենք պահպանել»,- ասել է նա:
Հարցին, թե Թուրքիայի նախագահը հայերի, միասեռականների և լրագրողների մասին բացասական արտահայտություններ է անում, չի՞ դատապարտում կամ քննադատում նրան, Հարֆը պատասխանել է. «Անվարան»: (Նայեք՝ 35:00-ից)