|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է օրեր առաջ թուրքական Hurriyet թերթի գրասենյակի վրա հարձակումը: Այդ կապակցությամբ դեսպանատունը Twitter-ի իր էջում գրել է, որ բոլոր նրանք, ովքեր ելույթ են ունենում, պետք է զգույշ լինեն իրենց խոսքերում՝ հարձակումներ չհրահրելու համար: Դեսպանատունը նաև հիշեցրել է, որ խոսքի ազատությունը ժողովրդավար հասարակության հիմնական սկզբունքն է:
Հիշեցնենք, որ Hurriyet պարբերականի վրա 200 հոգանոց խմբով հարձակումը տեղի էր ունեցել նախագահ Էրդողանի ելույթից հետո, որում նա թիրախ էր դարձրել թերթին: