կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 18:10
Քաղաքական

Այլեւս ոչ մի ''задная скорость''

Այլեւս ոչ մի ''задная скорость''

Ովքեր իմ խոսքի մեջ երբեւէ անվստահություն են զգացել, այլեւս երբեք ոչ մի «задная скорость». Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հիշեցրեց եւս մեկ անգամ, որ 25 տարի առաջ` մեր ազգային զարթոնքի ամսվա վերջին օրը, Սումգայիթում մեր ժողովուրդը տվեց զոհերը` մարդիկ սպանվեցին հայ լինելու համար:

 

«Եվ քառորդ դար անց մենք հիշում ենք նրանց անուն առ անուն. ոչ ոք չի մոռացվել, եւ այսուհետեւ ով համարձակվեց ձեռք բարձրացնել հայ մարդու, հայ քաղաքացու վրա` լինի թշնամի, թե հայաստանցի, պատասխան է տալու»,- նախկինում բազմիցս արած իր այս հայտարարությունը վերահաստատեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Այնուհետեւ նա հավաքված բազմությանը դիմեց մեկ րոպե լռությամբ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հարգելու առաջարկով, ապա` շնորհավորեց բոլորին, ով ներկա էր Ազատության հրապարակում` մտավորական, արվեստագետ, բանվոր, մայրաքաղաքից, մարզերից եւ այլն, եւ ով այսօր գիտի, որ հայերը հաղթած ժողովուրդ են:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց նաեւ իր այն միտքը, որ 5 տարի ինքը պետք է անմնացորդ ծառայի ժողովրդին` Սահմանադրության ներքո, վերահաստատի քաղաքացիների իրավունքները, վերադարձնի բեղմնավոր գրիչը մտավորականին եւ այլն:

 

«Հինգ տարի հետո արտագաղթը պետք է գրվի պատմության դասագրքերում, պետք է լինի մեծ վերադարձ: Մենք այսօր միավորվել ենք մի դրոշակի ներքո»,- հայտարարեց Րաֆֆի Հովհհաննիսյանը: