կարևոր
3262 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-12 09:31
Քաղաքական

Արփի Դավոյանը ՔՊ-ում այլևս չունի նախկին հեղինակությունը․ «Հրապարակ»

Արփի Դավոյանը ՔՊ-ում այլևս չունի նախկին հեղինակությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից եւ Լոռվա համայնքներում կրած խայտառակ պարտությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցությունում Արփի Դավոյանն այլեւս չունի նախկին հեղինակությունը, որ ձեռք էր բերել նաեւ վարչապետի աչքն ու ականջը լինելու շնորհիվ: Նրան հենց վերեւներից է ասվել, որ այլեւս մեծ-մեծ չբրդի, քանի որ անգամ հայրենի մարզում չունի հեղինակություն, չնայած ընտրություններից առաջ վստահեցրել էր, որ Ալավերդիում եւ Տաշիրում ՔՊ-ի համար աննախադեպ ցուցանիշ են ապահովելու: Երկու համայնքում էլ ՔՊ թեկնածուները պարտվել են, հաղթել են միայն Լոռի Բերդում, որը Դավոյանի հետ կապ չունի` Սուրեն Պապիկյանի հայրենի գյուղն է, եւ Գյուլագարակում էլ հաղթել են ուժերից մեկին տեռորով պայքարից դուրս մղելու արդյունքում։

Լոռվա համայնքներում Դավոյանը, ով բազմաթիվ հարցեր է լուծում, ակտիվ մասնակցել է նախընտրական քարոզարշավին, հոգացել իրեն եւ իրեն ուղեկցող ՔՊ-ականներին հանդիսավորությամբ դիմավորելու հարցը՝ փորձելով ցույց տալ, թե ինքը եւ ՔՊ-ն մարզում մեծ հեղինակություն են վայելում։ Մեզ ասացին, որ սրանով էր նաեւ պայմանավորված, որ վերեւների ուղղորդմամբ պատժեցին Դավոյանին եւ նրա փոխարեն Արուսյակ Ջուլհակյանին ընտրեցին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ։

Ամբողջական հոդվածը ՝ թերթի այսօրվա համարում։