Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայստանի ֆոըտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր կարիերայից և հետագա անելիքներից:
«Ստիպված եղա շատ երկար ճանապարհ անցնել, որպեսզի հասնեմ այն ամենին ինչ հիմա ունեմ: Կյանքում ինչ-որ բանի հասնելը շատ բարդ է, իսկ կորցնելը` ակնթարթ: Գնահատում եմ այն, ինչ ունեմ և ամեն ինչ կանեմ, որպեսզի պահպանեմ ունեցածս: Վերջին ժամանակներս խաղիս մեջ խնդիրներ կային, մտածում եմ դրանք շտկելու մասին: Պետք է կատարելագործվեմ:
Եթե անկեղծ, այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Ճիշտ է լինում են պահեր, երբ ցանկանում ես փոխել դրությունը` հանդես գալ ուրիշ առաջնություններում, փորձել ուժերդ: Սակայն, եթե հնարավորություն լինի կիարիերաս շարունակել և ավարտել «Շախտյոր»-ում` ես կհամաձայնվեմ:
Հետագայում` մարզչի պաշտոնում ինձ չեմ տեսնում: Դա նյարդային աշխատանք է, իսկ ես չէի ցանկանա ժամանակից շուտ ճերմակել: Ինձ տեսնում եմ բիզնեսում, սակայն առայժմ չգիտեմ` ինչ ուղղությամբ», - ասել է Մխիթարյանը «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: