կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 01:53
Սպորտ

"Ռոմա" - "Շախտյոր" ` 2:3

"Ռոմա" - "Շախտյոր" ` 2:3

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի հավաքականի խաղացողը մասնակցում էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին:

 

Դոնեցկի "Շախտյորի" հաղթարշավը Չեմպիոնների լիգայում շարունակվում է: Ուկրաինայի չեմպիոնը, որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ Հռոմի "Ռոմայի" նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացվեց 29-րդ րոպեին, երբ Պերոտայի գլխով կատարած հարվածից հետո գնդակը դիպչեց Ռացին և հայտնվեց հյուրերի դարպասում: Ընդամենը մեկ րոպե անց Ժադսոնը հեռահար հարվածով խփեց պատասխան գնդակը: 35-րդ րոպեին Դուգլաս Կոստան գեղեցիկ հարվածով արդեն առաջ մղեց "Շախտյորին": 42-րդ րոպեին Ռիսեն կորցրեց գնդակը և Լուիս Ադրիանոն գրավեց անպաշտպան դարպասը: 61-րդ րոպեն Մենեզը հեռահար հարվածով գեղեցիկ գոլ խփեց` վերականգնելով խաղի ինտրիգը, բայց դարպասի նոր գրավում այս խաղում չարձանագրվեց, և "Շախտյորը" 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

 

Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 78-րդ րոպեին: