Հենրիխ Մխիթարյանի ակումբն ավարտում է ելույթները Չեմպիոնների լիգայում:
Առաջին խաղում կրած պարտությունից հետո՝ 5:1, թիմը պարտվեց նաև սեփական հարկի տակ:
Հայ կիսապաշտպանը խաղաց ամբողջ խաղը ու ստացավ մեկ դեղին քարտ: Մխիթարյանն ակտիվ խաղ ցուցադրեց՝ իր նախորդ դիրքից փոքր-ինչ առաջ խաղալով, այդպիսով, նա միանում էր գրոհներին հարվածի և գոլային փոխանցում կատարելու հնարավորություն ստանալով: