Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Ս/թ ապրիլի 15-ին և 22-ին կայացան Մրցավարական կոմիտեի նիստերը:
ՄԿ-ն քննարկեց հետևյալ հարցերը. 1. Ս/թ ապրիլի 9-ին կայացած ԲԽ-ի առաջնության «Արարատ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավար Արման Վարդանյանը խաղի տեսուչ Կարեն Նալբանդյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
2. Ս/թ ապրիլի 11-ին կայացած ԱԽ-ի առաջնության «Փյունիկ-3»-«Շիրակ-2» խաղը սպասարկող մրցավար Էրիկ Գալստյանը խաղի տեսուչ Վլադիմիր Շառոյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
3. Ս/թ ապրիլի 20-ին կայացած ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բանանց»-«Միկա» պատասխան խաղը սպասարկող մրցավար Ա. Ամիրխանյանը խաղի տեսուչ Գևորգ Հովհաննիսյանի կողմից ստացել է անբավարար գնահատական:
Հիմք ընդունելով տեսուչների զեկուցագրերը, մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի 9-րդ կետի համաձայն, ՄԿ-ն որոշեց.
Մրցավարներ Ա. Վարդանյանին և Ա. Ամիրխանյանին որակազրկել մրցավարությունից Բարձրագույն խմբում և Գավաթի խաղարկությունում երեքական մրցափուլով:
Մրցավար Է. Գալստյանին որակազրկել մրցավարությունից Առաջին և ավելի բարձր խմբերում երեք մրցափուլով: