Երգչուհի Ջանեթ Ջենքսոնը հերքել է այն լուրերը, թե ինքն ու Ուիսամ ալ Մանան արտառոց հարսանիք են կազմակերպելու: Զույգը հայտնել է, որ իրենք արդեն ամուսնացել են, եւ հարսանիքին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ:
Նրանք նաեւ հայտնել են, որ հարսանիքին ստացած նվերները ուղարկել են երեխաների բարեգործական ընկերություններին. տեղեկացնում է Daily Mail-ը: