|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում, որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար, շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:
«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների հաղորդմամբ` հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ: