Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նախ տեղեկացրեց, որ ժամեր առաջ Լատվիայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագիրը` 64 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է Սերժ Սարգսյանի այցը պաշտպանության նախարարություն, որտեղ շեշտադրվել են անվտանգության խնդիրը, որպես Հայաստանի համար կարևորագույն մարտահրավեր: Շեշտադրվել է նաև Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցը, որպես ՀՀ առաջնահերթություն, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ զարգացման 7-ամյա ռազմավարության ծրագիրը:
Լրագրողների հարցին, թե Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից հետո արդյո՞ք պարզ չէ, որ Սերժ Սարգսյանն է լինելու հաջորդ վարչապետը, Շարմազանովը նշեց.
«ՀՀ հաջորդ վարչապետի հարցը տարբեր ֆորմատներում քննարկվում է, և մենք պետք է իրականացնենք որոշում, որը բխելու է այսօրվա իրողություններից, այսօրվա մարտահրավերներից և ՀՀԿ-ն կընդունի այնպիսի որոշում, որը կսպասարկի ՀՀ պետական ու ազգային շահը: Մինչ օրս ՀՀԿ-ն վարչապետի վերաբերյալ ինստիտուցիոնալ քննարկումներ չի անցկացրել, այսինքն մենք պաշտոնապես ոչ ԳՄ նիստում, որ խորհրդի նիստում դեռևս այս խնդրին չենք անդրադարձել»:
Շարմազանովը հավելեց, որ ՀՀԿ-ականները կարող են հայտնել այդ թեմայի վերաբերյալ իրենց անձնական կարծիքը, և իր անձնական կարծիքն այն է, որ հաշվի առնելով ՀՀ-ի ներքին ու արտաքին մարտահրավերները , ավելի պատասխանատու, իմաստուն, ճկուն, պատրաստված ու փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա: