Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ երեկոյան` 18։00-ից մինչեւ կեսգիշեր, հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից անընդմեջ գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Մովսես գյուղերը։
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ շփման գծում նախօրեին որոշակի լարվածություն նկատվել է:
«Պարզ է, որ գյուղացիները վախեցած են, կրակոցներն այնտեղ պարբերաբար լինում են: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը վերջին օրերին ավելացել են»,- ասաց նա և ցավով փաստեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում արդեն 3 զոհ ունենք, ինչը սահմանային գծում լարվածության ցուցանիշ է:
Հարցին` հատկապես վերջին օրերին ադրբեջանցիների կողմից նկատվող ագրեսիան հնարավո՞ր է կապված լինի ներքաղաքական անկայուն իրավիճակի հետ, ՊՆ մամլո խոսնակը պատասխանեց. «Հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել: Թե' ներքաղաքական, թե' իրենց հերթական կամայականության, թե' Արցախյան շարժման 25-ամյակի հետևանք կարող է լինել»: