Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերջին շրջանում աղմուկ հանած պատմություններից մեկը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» պատմությունն էր. վերջինս անհայտ պայմաններում, անհայտ անձի կողմից նվեր էր ստացել այդ թանկարժեք մեքենան:
Քանի որ Կճոյանի անձի հանդեպ նման հետաքրքրություն կա, մենք որոշեցինք տպագրել նրա մտերիմ ընկերներից մեկի պատմածը:
Մի առիթով ընկերները նրանից հետաքրքրվել են հոգեւորականների ամուսնությունների, կանանց նկատմամբ վերաբերմունքի, կուսակրոնության ավանդույթի վերաբերյալ: Հայտնի հոգեւորականը ՀՐԱՊԱՐԱԿ. Օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Նա ասել է, որ, ճիշտ է, բարձրաստիճան հոգեւորականներին արգելված է ամուսնանալ, բայց ո'չ Աստվածաշնչում, ո'չ մյուս հոգեւոր գրքերում բառ անգամ չկա այն մասին, որ հոգեւորականը չպետք է սեռական հարաբերությունների մեջ մտնի կանանց հետ, չպիտի սիրի, ցանկանա ու տիրանա կնոջը: Նա հայտարարել է, որ կարող են տող առ տող կարդալ իր նշած գրականությունը եւ նման արգելք չեն հայտնաբերի, ուստի ե'ւ ինքը, ե'ւ մյուս հոգեւորականներն օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: