Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Երկիր»-ի խմբագրություն էր զանգահարել բեյրութահայ մեր հայրանակիցներից մեկը եւ դժգոհել ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի գնային քաղաքականությունից:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ ոչ մի տարի նման գներ չեն եղել. ինքը կարողացել է ամեն տարի գալ հայրենիք եւ իր հանգիստը անցկացնել Հայաստանում:
Իսկ մեր կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարն առիթը բաց չեն թողնում գովերգելու տարեցտարի զարգացում ապրող զբոսաշրջության ոլորտը եւ զբոսաշրջիկների ավելացող թիվը: Հարց է առաջանում` այդ ի՞նչ հաշվարկներ են անում մեր պաշտոնյաները, երբ ամենամեծ հայկական համայնքից` Բեյրութից մայր հայրենիք հասնելու եւ վերադառնալու համար (1,5 ժամ թռիչք) մեր հայրենակիցները միայն ավիատոմսի վրա ծախսում են մինչեւ 750-800 ԱՄՆ դոլար:
«Երկիր»-ը փորձեց «Արմավիա»-ի Երեւանի գլխավոր գրասենյակից ճշտել Երեւան-Բեյրութ-Երեւան ավիատոմսի գները: Պարզվեց, որ ամենաէժան ավիատոմսը Երեւանում ավիաընկերությունն առաջարկում է 210 հազար 900 դրամով (575 ԱՄՆ դոլար), իսկ ամենաթանկը մոտ 750 ԱՄՆ դոլար է: Նշենք, որ Բեյրութում նույն տոմսն ավելի թանկ է: