|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման միջոցով՝ «Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրել Իջևան, Թալին, Սիսիան, Ալավերդի, Ապարան, Վարդենիս, Ամասիա և Նոյեմբերյան քաղաքներում։ Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«- Տրամադրվող ծառայություններից օգտվում է 1,200 շահառու․ պետական բյուջեից 2021 թվականի համար տրամադրվել է շուրջ 71 մլն 760 հազար դրամ։
- Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։
Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը հաստատություններ:
Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն»: