|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարի վերջին 6 տարիների ընթացքում Մեքսիկայի անվտանգության ուժերը առեւանգել եւ սպանել են տասնյակ մարդկանց. հայտարարում է Human Rights Watch միջազգային իրավապահ կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով` 2007 թվականից սկսած` գրանցվել է 149 դեպք, երբ մարդիկ անհայտ կորել են` ընկնելով անվտանգության ծառայության ձեռքը:
Իրավապաշտպանները կոչ են անում Մեքսիկայի նախագահ Էնրկիե Պենիա Նիետոյին` ռազմական արդարադատության համակարգի բարեփոխում իրականացնել եւ ստեղծել տվյալների ազգային բազա, որը հնարավորություն կտա գտնելու առեւանգվածների եւ դեռեւս ինքնությունը չպարզված դիակների միջեւ կապը:
Ի դեպ, մեքսիկական ԶԼՄ-ների տվայլներով` 2006 թվականից սկսած` թմրաբիզնեսով զբաղվողների հանցավոր գործունեության զոհ է դարձել 70 հազար մարդ: