6/16 տեղամասում ձայների վերահաշվարկ է կատարվել, որի ընթացքում պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկներից 200-ը պակասել է. հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Մի պահ տեղամասի հոսանքն անջատվել է, որից հետո կորած քվեաթերթիկները նորից հայտնվել են: Վերահաշվարկը դեռ շարունակվում է, դեռ պարզ չի, թե կորած քվեաթերթիկներից քանիսն են հայտնվել: