Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը տևական ժամանակ է՝ զբաղվում է ավիատեխնիկների կենսաթոշակների խնդիրներով: Մոտ 20 ավիատեխնիկ տարիներ շարունակ պայքարում են կենսաթոշակային ստաժի սխալ հաշվարկման դեմ։ Մասնավորապես՝ մեր վստահորդներից Գ.Թ.-ի կենսաթոշակը հաշվարկվել էր 36 տարի և 9 ամսվա համար, որից 20 տարի 1 ամիսը նշանակվել և վճարվել է երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ՝ 38.320 ՀՀ դրամ, որի վճարումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել էր 2018-ի հունվարին. Yerkir.am-ին հայտնում են ԱԻՊԳ-ից:
Մեր գրասենյակի կողմից նախարարությանը ներկայացված՝ վերադասության բողոքին ի պատասխան, նշվել էր, որ Գ.Թ․-ի մասնագիտական ստաժը կազմում է 18 տարի 6 ամիս 29 օր:
Այնուհետև մեր գրասենյակի փաստաբանական թիմը որոշեց իր վստահորդի շահերը պաշտպանել դատարանում։ Արդյունքում՝ դատարանի որոշմամբ վերականգնվեց ավիատեխնիկի՝ մոտ 20 տարվա կենսաթոշակային ստաժը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը շարունակում է պայքարել մեր մյուս վստահորդների կենսաթոշակային իրավունքների վերականգնման համար:
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, նպաստի, թոշակի և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու համար դիմեք՝ Հեռ՝ 094 99 65 04, 096 99 66 04, Հասցե ՝ք․ Երևան, Շենգավիթ, Նժդեհի 8։
ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ՝ գրասենյակի բոլոր ծառայություններն անվճար են: