կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 17:11
Հասարակություն

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողների աշխատավարձերի հաշվարկի սանդղակը 2022-25 թվականների համար

Կառավարությունը հաստատել է գիտաշխատողի նվազագույն աշխատավարձը և գիտության ոլորտում աշխատողների վարձատրության նորմավորման սանդղակը: Որոշումն ընդունվել է գործադիրի՝ մայիսի 13-ին կայացած նիստում: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայն ընդունված որոշման` 2022 թվականից կսահմանվի գիտական աշխատողների վարձատրության աշխատավարձի սանդղակ, ըստ որի՝ մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատավարձերի աստիճանական բարձրացում: Նպատակը գիտնականների պատշաճ վարձատրության, ինչպես նաև դեպի գիտության ոլորտ երիտասարդների հոսքի համար բարենպաստ միջավայրի ապահովումն է: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդպիսով գործարկվում է գիտնականների աշխատավարձերի վճարման նոր մեխանիզմ: Աշխատավարձի բարձրացման հիմքում դրվելու է գիտնականների ատեստավորումը, որի ընթացակարգն առաջիկայում կմշակվի:

Գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2022 թվականի հունվարի 1-ից կսահմանվի  66 հազար 140 դրամ, որի նկատմամբ կիրառելով համապատասխան գործակիցներ` տվյալ տարվա համար սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով  կհաշվարկվի գիտական աշխատողների աշխատավարձը: Ըստ այդմ՝ գիտական պաշտոնների համար սահմանվում են հետևյալ գործակիցները՝ ըստ տարիների.

2022 թվական

Կրտսեր գիտական աշխատող` 1.81

Գիտական աշխատող` 2.27

Ավագ գիտական աշխատող` 3.02

Առաջատար գիտական աշխատող` 3.78           

Գլխավոր գիտական աշխատող`           5.55      

Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ

Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.55

Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ`               1.66

Գիտական ղեկավար պաշտոններ

Գիտական խմբի ղեկավար` 3.48

Գիտական ստորաբաժանման ղեկավար` 5.29

2023 թվական

Կրտսեր գիտական աշխատող` 2.27     

Գիտական աշխատող` 3.02 

Ավագ գիտական աշխատող` 3.78

Առաջատար գիտական աշխատող` 5.29           

Գլխավոր գիտական աշխատող` 6.80

Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ

Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.66

Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ`               1.97

Գիտական ղեկավար պաշտոններ

Գիտական խմբի ղեկավար` 4.23

Գիտական ստորաբաժանման ղեկավար` 6.05

2024 թվական

Կրտսեր գիտական աշխատող` 2.72     

Գիտական աշխատող` 3.48

Ավագ գիտական աշխատող` 4.54

Առաջատար գիտական աշխատող` 6.35

Գլխավոր գիտական աշխատող`           7.56

Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ

Լաբորանտ կամ ճարտարագետ` 1.81

Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ`               2.36

Գիտական ղեկավար պաշտոններ

Գիտական խմբի ղեկավար` 5.29

Գիտական ստորաբաժանման ղեկավար` 6.80                                                                                                 

2025 թվական                                                                                                                                                                                                                               

Կրտսեր գիտական աշխատող` 3.18     

Գիտական աշխատող` 4.17      

Ավագ գիտական աշխատող` 5.19

Առաջատար գիտական աշխատող` 6.71

Գլխավոր գիտական աշխատող`           8.36

Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ

Լաբորանտ կամ ճարտարագետ` 2.09

Ավագ լաբորանտ կամ ավագ ճարտարագետ` 2.71

Գիտական ղեկավար պաշտոններ

Գիտական խմբի ղեկավար` 6.20

Գիտական ստորաբաժանման ղեկավար` 7.21

Եթե 2021 թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025 թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ:

 

Նշենք, որ 2010 թվականից ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձի վերանայում տեղի չի ունեցել: Նոր սանդղակի կիրառման արդյունքում, եթե այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը 90 հազար 400 դրամ է, փոփոխությունից հետո՝ 2025 թ.-ին, կկազմի մոտ 276 հազար դրամ։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը ներկայիս 141 հազար 400 դրամի փոխարեն 2025 թ.-ին կկազմի 477 հազար 200 դրամ։

 

Արդեն գալիք տարվանից գիտաշխատողի միջին աշխատավարձը կրկնակի կավելանա: Ընդ որում՝ վերոնշյալ սանդղակը վերաբերում է միայն բազային աշխատավարձին: Գիտնականը կարող է նաև հավելյալ եկամուտ ստանալ  թեմատիկ ֆինանսավորման շրջանակում` համապատասխան գիտական ծրագրերում ընդգրկվելու դեպքում:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ