|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Գավառ ավտոճանապարհի Լճափ գյուղի խաչմերուկում բախվել են փայտով բարձած բեռնատարն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վթարի հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է, իսկ ողջ բարձած փայտը թափվել է «ՎԱԶ 2106»-ի վրա, «ՎԱԶ 2106»-ը նույնպես կողաշրջվել է: Վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները «ՎԱԶ 2106»-ի ուղևորներ մայրն ու որդին են, իսկ վիրավորը հայրն է։
Այս պահին Գավառի հրշեջ-փրկարարաները հեռացնում են փայտերը ավտոմեքենայի վրայից, որպեսզի պարզեն, թե մեքենայում կա՞ն քաղաքացիներ, թե՞ ոչ:
Գավառի ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը մի քանի քննիչներով փորձում են պարզել մահացածների և վիրավորի ինքնությունը: