Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը յուրահատուկ կերպով է պատասխանել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդի հայտարարությանը, որում նա կոչ էր արել Աքրամ Այլիսլիին հալածող իշխանություններին ապահովել ադրբեջանցի գրողի անվտանգությունը: 1news.az լրատվական կայքի հաղորդմամբ` երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, թե միայն այն, որ Ադրբեջանում քննարկումներ են ընթանում Այլիսլիի գրքի շուրջ եւ հնչում են տարբեր կարծիքներ, վկայում է, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն:
Հատկանշական է, որ մինչ այս մեր հարեւան երկրում, գրողի գրքերը այրելուց, շքանշաններից զրկելուց, ականջ կտրելու եւ նրան սպանելու սպառնալիքներից բացի, ուրիշ բան չի եղել:
«Ես չեմ կարծում, որ սա վնաս կհասցնի Ադրբեջանի վարկանիշին: Բաքվին հաջողվել է հասնել երկրում խոսքի ազատության»,-հայտարարել է Մամեդյարովը: