Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Համաներումը թե՛ ներքաղաքական լարվածությունը կթեթեւացնի, թե՛ հասարակական հարաբերությունները կբարելավի. լրագրողների հետ ահնդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Մեր քրեակատարողական հիմնարկներում գերբեռնված վիճակ է, այդ առումով նույնպես կթեթեւանա»,- ասաց նա` համաներումը մարդասիրական քայլ համարելով:
Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով` համաներումը ոչ թե Հայաստան իշխանությունների մարդասիրության դրսեւորում է, այլ «վատ օրից է գալիս»:
«Բանտախցերն այսօր գերծանրաբեռնված են, օրինակ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, որը նախնական կալանքի վայր է, նախատեսված է 800 կալանավորի համար, սակայն այնտեղ շուրջ 1300 մարդ է պահվում»,- հայտարարեց պատգամավորը:
Նրա համոզմամբ` տարիներով շարունակվող անարդարությունները հանգեցրել են նրան, որ հարկավոր է ինչ-որ բան անել, իսկ այդ ինչ-որ բանն էլ համաներում իրականացնելն է: