|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Ադրբեջանի Միլի Մեջլիսում ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիին լուրջ մեղադրանքներ են ներկայացվել «Քարե երազներ» գրքի պատճառով: Մի քանի պատգամավորներ կտրուկ արտահայտություններ են արել նրա հասցեին` հայտարարելով, որ գրողն իր վեպում արդարացնում է «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ», նախադրյալներ է ստեղծում, որ Հայաստանը հավակնություններ ունենա «ադրբեջանական տարածքների» նկատմամբ:
Նշվել է, որ վեպը մեծ հարված է Ադրբեջանի իրողությունների քարոզչությանը, եւ հայերը կարող են օգտագործել այն:
«Քարե երազներ» ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակված հայերին: Նախաբանում գրված է. «Նվիրվում է իմ երկրացիների հիշատակին, որոնք իրենցից հետո թողեցին անարցունք մնացած ցավ»: Վեպում զուգահեռներ են տարվում 1919 թվականին Ագուլիսի հայերի ոչնչացման եւ Սումգայիթի ու Բաքվի կոտորածների միջեւ: