կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 22:36
Աշխարհ

Սարկոզին կվերադառնա

Սարկոզին կվերադառնա

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով 2012թ. նախագահական ընտրություններում պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդին, ներկայումս հետեւում է, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում եւ մտադիր է մասնակցել 2017թ. ընտրություններին: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է նրա մտերիմ անձանցից մեկը` նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն:

 

Սարկոզիի կինը` Կառլա Բրունին, սակայն, դեմ է:

 

«2017թ. նախագահական ընտրություններում պայքարը, հավանաբար, կընթանա Հոլանդի եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի միջեւ: Այո, Նիկոլան կարող է փրկել Ֆրանսիան այդ սարսափելի մենամարտից, բայց մյուս կողմից` ես չեմ ցանկանում, որ նա ծանրաբեռնվի: Մենք շատ գոհ ենք մեր նոր կյանքից»,- նշել է Բրունին Atlantico լրատվական կայքին տված հարցազրույցում: