|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել, որը սպառնացել է պայթեցնել երկրի խորհրդարանը. հայտնում է Росбалт-ը:
Այսօր առավոտյան խորհրդարանի շենքի մոտ խիստ հսկողություն է սահմանվել: Բանն այն է, որ երեկ երեկոյան ավտոբուսի վարորդը պատահաբար լսել է ուղևորներից մեկի խոսակցությունը: Նա շատ ագրեսիվ է տրամադրված եղել Նորվեգիայի իշխանությունների նկատմամբ և մտադրություն է հայտնել պայթեցնել խորհրդարանը: Ականատեսների խոսքերով` նրա հագին զրահաբաճկոն է եղել, ձեռքին` մեծ պայուսակ:
Ոստիկաններին հաջողվել է պարզել նրա բնակության վայրը: Այժմ նա ձերբակալված է: Տղամարդու բնակարանում զրահաբաճկոն և գազային ատրճանակ է հայտնաբերվել: