կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 11:47
Հասարակություն

''Կարֆուրը'' Հայաստան չի գա

''Կարֆուրը'' Հայաստան չի գա

Մամուլը շարունակում է քննարկել ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի հնարավոր մուտքը Հայաստան:

 

Yerkir.am-ը հավաստի աղբյուրից տեղեկացավ, որ «Կարֆուր»-ի եւ «Դալմա մոլ»-ի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագիրը չեղյալ է համարվելու: Մեր աղբյուրը նաեւ հաղորդեց, որ, ամենայն հավանականությամբ, «Դալմա մոլ»-ում «Կարֆուրի» համար նախատեսված տարածքում լինելու է այլ` «Դալմա» անունով մարկետ:

 

Հիշեցնենք, որ հարցն արդեն տեւական ժամանակ է` հասարակության ուշադրության կենտրոնում է: Ի դեպ, «Կարֆուրն» ինքն էր իր ապրանքները ներկրելու, եւ դրանք համեմատաբար էժան էին լինելու: