| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ոստիկանության աշխատակիցների կողմից 2011-2014թթ. 9 ամիսների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 158,159,197 հոդվածի հատկանիշներով բացահայտվել է 75 դեպք, որոնցից 49-ը` 158-րդ հոդվածի (հեղինակային և հարակից իրեվունքները խախտելը), 22-ը` 197-րդ հոդվածի (ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը) և 4-ը` 159-րդ հոդվածի (արտոնագրային իրավունքը խախտելը) հատկանիշներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս վիճակագրությունը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունն ակտիվ մասնակցում է մտավոր սեփականության ոլորտում բարեփոխումների գործընթացին՝ իրականացնելով օրենսդրության կատարելագործմանն ու ոստիկանության ծառայողների մասնագիտական հմտությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներ:
«Մտավոր ոլորտն առավել պաշտպանված դարձնելու նկատառումով ոստիկանության կողմից մշակվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետական-իրավական հարցերով հանձնաժողովում եւ ոստիկանությունում լրամշակվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով»,- ասաց Վարդերեսյանը:
Նրա խոսքով` գրագողության դեպքեր հիմնականում գրանցվում են բուհական դասագրքերում: Առանձին հեղինակներից նման խնդիրով իրենց դիմել է Ալբերտ Նալչաջյանը: