Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության կենտրոնի բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ և Հայաստանի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Աշոտյանը նշել է, որ, չթերագնահատելով այլ ոլորտների կարևորությունը, այնուհանդերձ, ցանկանում է հավաստել, որ միայն կրթության ոլորտում է հնարավոր դնել եվրոպական ինտեգրման երկարաժամկետ, ինստիտուցիոնալ հիմքեր, եւ միայն կրթությունն է, որ թույլ է տալիս դաստիարակել, կերտել սերունդներ, ովքեր գիտելիքից բացի, ունեն միևնույն արժեքները:
«Իսկ Եվրոպան, ինչպես գիտենք խարսխված է ոչ միայն քաղաքական հետաքրքրություների, այլ նախևառաջ արժեքների վրա: Նորաբաց կենտրոնն իր գործունեությամբ աջակցելով ՀՀ կրթական համակարգին` միաժամանակ աջակցում է հենց եվրոպական կրթական տարածքին»,- ասել է նախարարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր հերթին նշել է, որ կրթությունը տոմս է դեպի ապագա, և այն մարդիկ, ովքեր ստանում են այդ կրթությունը և նախապատրաստվում են վաղվա օրվան, կարող են ապագա կառուցել և հաջողակ լինել.«Նորաբաց կենտրոնը կհամագործակցի բարձրագույն կրթական հաստատությունների և ավագ դպրոցների աշակերտների հետ` մեծացնելու նրանց իրազեկությունը Եվրոպական Միության և ՀՀ-ում ԵՄ-ի գործունեության վերաբերյալ»: