Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
«Եթե դու փոխում ես Մաքսային միությունը, կզրկվես ԵԱՏՄ-ին կամ, ասենք ուղիղ՝ Ռուսաստանից տրվող բոլոր արտոնություններից, որովհետեւ ապրանքաշրջանառության շուրջ 75-80 տոկոսը բաժին է ընկնում այդ երկրին», - հիշեցնում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Հայկական արտահանման հիմքը կազմում են գյուղմթերքը եւ դրա վերամշակման արգասիքները, որոնք հազիվ թե պահանջված են Եվրամիությունում։ Բացի առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների (ցորեն, վառելիքաքսուքային նյութեր եւ այլն) արտոնյալ գներից, Հայաստանից ապրանքները Ռուսաստան եւ ԵԱՏՄ այլ երկրներ մատակարարվում են առանց որեւէ սահմանափակումների, այն դեպքում, երբ ԵՄ-ի հետ ասոցացված նախկին սոցիալիստական ճամբարի պետությունները ստիպված են շուկաներ արտահանման խիստ քվոտաների հետ հաշվի նստել մարող «եվրոպական պարտեզի» կարգով: Ակնհայտ է՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ եվրոպական այլ երկրների ագրոարտահանման քրոնիկ ճգնաժամը գաղափարականացված «եվրաինտեգրատորների» համար (որոշ քաղաքական գործիչներ շատ ավելի կտրուկ են արտահայտվում) հրամանագիր չէ։ Ի դեպ, նրանց նախորդ բոլոր քայլերը վկայում են ազգային անվտանգության հարցերի նկատմամբ, մեղմ ասած, արհամարհական վերաբերմունքի մասին, ներառյալ հավասարակշռված արտաքին տնտեսական կապերը, որոնք ուղղակիորեն ազդում են քաղաքացիների բարեկեցության վրա։ «...Սովորական մարդիկ կկորցնեն եկամուտները, աշխատանքը եւ կսկսեն ավելի շատ վճարել ամենաանհրաժեշտ բաների համար: Փոխարենը նրանք, ամենայն հավանականությամբ, կստանան անայցագիր (եվրոպական երկրների հետ), սիկ Հայաստանը՝ դեպոպուլյացիա։ Այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտոնություն է, իսկ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրները, որոնց հետ ավելի ու ավելի է բախվում Եվրամիությունը, ԵՄ – ին անդամակցությունը կարելի է համեմատել «Տիտանիկի» տոմս գնելու հետ», - պարզաբանում է Ա.Օվերչուկը։ Վերոնշյալ երկրների օրինակով Հայաստանի իշխանությունները ստիպված կլինեն կրճատել բնակչության համար առանց այն էլ քիչ նշանակություն ունեցող սոցիալական վճարները՝ նվազագույնի հասցնելով գների եւ սակագների առանց այդ էլ «խորհրդանշական» պետական կարգավորումը։
Երեւանի ծրագրավորված մեկ այլ սխալ է Պետդեպարտամենտի կողմից հերքված «ռզմավարական գործընկերությն» ձեւակերպման աննկարագրելի ձգտումը, ինչն իրականում կարող է դանդաղ գործողության ական դառնալ, որը հղի է ներքաղաքական լուրջ հետեւանքներով։ Հայաստանի իշխանությունների՝ դեպի Արևմուտք շրջվելու որոշումը կհանգեցնի Հայաստանի քաղաքական դաշտում յուրօրինակ «ջրբաժանի» ձևավորմանը, կարծում է Լուսավոր Հայաստան կուսակցությն նախագահ, նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։Մի կողմից խմբավորվելու են ուժեր, որոնք ցանկանում են «ուկրաինացնել» երկիրը՝ կորցնելով մի քանի մարզ եւ վտանգի տակ դնելով պետության ապագան եւ քաղաքացների կյանքը, իսկ մյուս կողմից հանդես են գալու Հայաստանը որպես անկախ, ինքնիշխան պետություն պահպանելու կողմնակիցներ՝ միաժամանակ լուծելով կուտակված խնդիրները, այլ ոչ թե սրելով ու չբազմապատկելով դրանք։ Խորհրդարանական «ելք» դաշինքի ձեւաչափով Փաշինյանի հետ վաղեմի համագործակցութակմբ հայտնի քաղաքական գործչի մոտ կարծես թե «այնպիսի տպավորություն է, որ մեր իշխանությունները ինքնասպանության մտքեր ունեն, բայց այդ մտքերն իրենց մասին չեն։ Նրանք չեն ուզում իրենց սպանել։ Նրանք այդ մտադրություններով սպանում են մեր պետությունը։ Հայաստանը վաղուց ընտրել է եվրաինտեգրման ուղին՝ 2007 թ-ից, խորհրդարանում կա համապատասխան անվանումով հանձնաժողով։ Այսինքն՝ սա «ԵՄ»-ի եւ «ոչ ԵՄ» - ի միջեւ ընտրության մասին չէ։ Իրականում մեզ տանում են «ուկրաինացման» ճանապարհով»։ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված են տարածաշրջանում տարածաշրջանային ստատուս-քվոյի փոփոխությամբ եւ սպասում են այն պահին, երբ Հայաստանը միայնակ կմնա բազմաթիվ խնդիրների ու մարտահրավերների առջեւ, որպեսզի, օգտվելով առիթից, «կտոր-կտոր անեն» նրան: «Նայեք Վրաստանին, Ուկրաինային եւ խղճացեք ձեզ։ Լսեք Զելենսկու վերջին հարցազրույցը. Ուզո՞ւմ եք, որ ձեզ էլ նույն բանը ասեն։ Պատկերացրեք՝ գրավվելու են Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, իսկ մեզ ասելու են՝ սրա հետ պետք է հաշվի նստել, ինչ արած։ Դուք ինքներդ եք սկսել այդ գործընթացը, 60 հազար մարդ իր ստորագրությունն է դրել։ Մենք այստեղ անզոր ենք»։
Հայաստանը Սպիտակ տան դրդմամբ գլոբալիստների համար յուրօրինակ փորձադաշտի կամ նախագծի վերածելով՝ Ջորջ Սորոսի գաղափարախոսության վրա հենված քպ առաջնորդները երկիրը դնում են արեւմուտքի համար խոցելի վիճակում. մանիպուլյացիա (ըստ էության, ինչպես 1918-20-ի «Առաջին Հանրապետության» առաջնորդները հենվում էին բրիտանացիների, ֆրանսիացիների եւ նույնիսկ հեռավոր Ամերիկայի երեւակայական «բարեգործության» վրա (Վուդրո Վիլսոնի անիրատեսական նախագծերի պրոտեժեին)։ Սակայն Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադարձից հետո, որի վարչակազմի հետ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն մտադիր է «ռազմավարական երկխոսություն» կառուցել, Երեւանի կողմից նման գիծը դժվար թե լիարժեք պահանջարկ ունենա:
Սա նշանակում է՝ Փաշինյանի կառավարությունը, որն իր «ամերիկյան» հույսերը կառուցում է Բայդենի վարչակազմի ներկայիս կուրսի եւ Թրամփի օրոք նրա մասնակի իրավահաջորդության վրա, կարող է հայտնվել տարածաշրջանային մեկուսացման մեջ՝ ներառյալ հայ-իրանական հարաբերություններում հետագա օտարումը, որը կարող է դժվարացնել Հայաստանի արտաքին առեւտրային տարանցումն Իրանի տարածքով, որն այսօր կազմում է Հանրապետության արտաքին առեւտրի ընդհանուր արժեքի գրեթե մեկ երրորդը։ Հարցականի տակ կհայտնվի նաեւ հարավային սահմանով Արաքսով «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» վաղեմի բարտերը, որը շատ ձեռնտու է Երեւանին։ Նոր իրավիճակում Երեւանը ստիպված կլինի հույս դնել ամերիկյան «օգնության» վրա, որը կսնուցի դժվարություններ զգացող երկրի բյուջեն, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Կենտրոնական Ամերիկայի շատ փոքր երկրներում…
Ասոցիացիան եւ առավել եւս Հայաստանի մասնակցությունը ԵՄ-ին թույլ կտա եվրոպական խոշոր կորպորացիաներին ձեռք բերել մի շարք գունավոր եւ հազվագյուտ մետաղների հանքաքրերի խոշոր բարձրորակ պաշարներ.օրինակ, մոլիբդենի հանքաքարի համաշխարհային արդյունաբերական պաշարներով, ԱՄՆ Երկրաբանական ծառայության գնահատմամբ (2023), Հայաստանի մասնաբաժինը կազմում է մոտ 8%, կոբալտի եւ վանադիումի (ընդհանուր առմամբ) մասնաբաժինը՝ առնվազն 5,5%, հազվագյուտ հանքաքարերինը՝ գրեթե 3%, ընդ որում՝ արդյունահանվող հումքի եւ դրա վերամշակումից ստացված արտադրանքի մոտ մեկ երրորդն արտահանվում է «հեռավոր արտերկրի» շուկաներ (ոչ Ռուսաստան / ԵԱՏՄ):
«Հանքարդյունաբերությունը լավ արդյունքներ է ցույց տալիս.այն մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Հայաստանը, օրինակ, պղնձի խտանյութը հիմնականում արտահանում է Չինաստան։ Իսկ մոլիբդենի խտանյութի, ֆերոմոլիբդենի եւ հարակից մետաղական արտադրանքի իրացման գլխավոր շուկաները եվրոպական երկրներն են», - դեռեւս 2022 թ-ին նշում էր Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Հայտնի է՝ մոտավորապես այդ ժամանակից ի վեր, Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշմանը զուգընթաց, Հայաստանի (եւ նրա իշխանությոնների հետ փոխկապակցված առանձին անձանց) համար այդքան նշանակալի զարգացում ստացավ թանկարժեք մետաղների եւ ոսկերչական իրերի վերաարտահանումը՝ պետբյուջեի ծախսերի մինչեւ 60 տոկոսն ապահովող մի շարք տվյալներով։
2024 թ-ի 10 ամիսների ընթացքում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 10,2 մլրդ դոլար՝ 2023 թ-ի համեմատ կրկնակի աճ: ՀՀ տնտեսական զարգացման նախարարության օգոստոսյան զեկույցից հետեւում է՝ միայն 2024 թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանումը նախանցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3 անգամ՝ հասնելով 7,9 մլրդ դոլարի, ընդ որում՝ արտահանման արժեքային կառուցվածքում առաջին անգամ առաջատարը ոսկին է (52%)։ Մասնավորապես, չմշակված կամ կիսամշակված ոսկու արտահանումն աճել է 14,7 անգամ (!)՝ կազմելով 4,1 մլրդ դոլար, սիկ ոսկերչական իրերը՝ 709,6 մլն դոլարով, համապատասխանաբար՝ 55,7%-ով եւ կազմել 397,3 մլն դոլար, ներմուծվող հիմնական ապրանքները եղել են մաքուր եւ կիսամշակված ոսկին, որի գնման ծավալներն աճել են 21,3 անգամ (մինչև 5,24 մլրդ դոլար) եւ ադամանդները (56% աճ՝ 399,6 մլն)։
Ի դեպ, 2023 թ-ի մայիսի վերջին Reuters գործակալությունը հայտնել էր՝ ռուսական ոսկին «լցվել է» հիմնականում Հայաստանի տարածքով ԱՄԷ շուկա այն բանից հետո, երբ արեւմտյան երկրները ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ են սահմանել եւ խստացրել։ Գործակալության տվյալներով, որը վկայակոչում է Էմիրությունների մաքսատան տվյալները, պատժամիջոցների սահմանման սկզբից նրանք ներմուծել են 75,7 տոննա ռուսական ոսկի՝ 4,3 մլրդ դոլարի չափով, մինչդեռ 2021ին նման ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 1,3 տոննա (!).Bloomberg գործակալությունը 2023ի մայիսի սկզբին նույնպես մատնանշում էր 2022 թ-ից ի վեր ԱՄԷ-ի՝ որպես առավելապես Հայաստանի տարածքով մատակարարվող ռուսական ոսկու եւ ալմաստների վերջնական վերաարտահնողի դերը, բայց նաեւ ԱՄԷ-ին ավելացնում էր նույն արտադրանքի լրացուցիչ «վերաարտահանողներ» Թուրքիային եւ Հոնկոնգին, ինչին պաշտոնական հերքումներ չհաջորդեցին։ 2024 թ-ի առաջին կիսամյակում Հայաստանից ադամանդների արտահանումն աճել է մինչեւ 3,85 մլն կարատ (56,5% աճ՝ մինչեւ 398 մլն), հիմնական ուղղություններն են եղել ԱՄԷ – ն (77%), Հոնկոնգը (17%), Ռուսաստանը (6%), իսկ ներմուծումը (հիմնականում Ռուսաստանից, ինչպես նաեւ Հնդկաստանից եւ ԱՄԷ-ից) աճել է մինչեւ 2,86 մլն կարատ (52,1% աճ՝ մինչեւ 400 մլն դոլար):
Հազիվ թե ԵՏՄ-ից Հայաստանի հետագա տարանջատման դեպքում կարգավորված լոգիստիկ շղթաները մնան անձեռնմխելի, հազիվ թե հնարավոր դառնա «ատոմային դիվանագիտությունը»՝ շեշտը դնելով ռուսական տեխնոլգիաների օգտագործման վրա, որոնք կարող են ոչ միայն ապահովել հուսալի էներգամատակարարում, այլեւ գոնե մասամբ վերականգնել գրեթե ամբողջությամբ կորցրած արտաքին քաղաքական սուբյեկտայնությունը, սակայն հազիվ թե դա սպասելի լինի։ Քղաքական վերլուծաբան Արման Աբովյանը նշում է՝ աբսուրդի իսկական թատրոն է.Կասպից ծովի ափերից եկող հերթական ռազմական էսկալացիայի սպառնալիքներին Հայաստանը պատասխանում է սեփական տնտեսության ոչնչացմամբ: Ի դեպ, եթե հիշողության մեջ հարություն տանք վարչապետի որոշ արտահայտություններ, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ստանում է լիովին գիտակցված ներկայացման առանձնահատկություններ՝ հեռու «եվրոպական» վերջաբանով. 2023 թ-ի հոկտեմբերին պատասխանելով Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին The Wall Street Journal-ի հարցին՝ դա կոչ արեց կենտրոնանալ իր թյուրքական հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի կապերի շատ ավելի երկար պատմության վրա․ «Այստեղ են թաքնված բոլոր հարցերը, եւ այստեղ են բոլոր հարցերի պատասխանները»:
Դմիտրի Նեֆյոդով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի