կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-09 15:17
Տնտեսական

«Արմենիա» ավիաընկերությունը 49 եվրոյով տոմս է խոստանում

«Արմենիա» ավիաընկերությունը 49 եվրոյով տոմս է խոստանում

Այսօր հայկական ավիաշուկա նոր մուտք գործած «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին և Ռոբերտ Հովհաննիսյանը հանդիպեցին լրագրողների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնային քաղաքականություն է որդեգրել նոր ավիաընկերությունը, ինչ կարժենան տոմսերը: Թամազ Գաիաշվիլին հայտնեց, որ տոմսերի ամենացածր ինքնարժեքը 49 եվրո է, դրանում ներառված կլինեն օդանավակայանի ծառայությունների վճարն ու օդի հարկը: Ցածր գնով տոմսերը պետք է գնեն թռիչքից երկու ամիս առաջ, դրանք վերադարձնել հնարավոր չի լինի: Բնականաբար, որքան մոտ լինի թռիչքի օրվան, այնքան տոնմսի գինը կաճի:

Ռոբերտ Հովհաննիսյանը հավելեց, որ այսօրվա դրությամբ օդանավակայանի ծառայությունների վճարը կազմում է 49 եվրո, և, կախված դոլարի կուրսից ու այլ հանգամանքներից, այն կարող է տատանվել: Այսինքն` այսօրվա դրությամբ ստացվում է, որ 49 եվրո մաքուր գնին գումարում ենք օդանավակայանի ծառայությունների վճարը` 49 եվրո, ստացվում է 96 եվրո, վաղը այն կարող է լինել 93 եվրո, վաղը չէ մյուս օրը կարող է կազմել 98 եվրո: Ընկերության բաժնետերերը շեշտեցին թանկ վառելիքի գործոնը:

«Արմենիա» ընկերության վրացի բաժնետերը նաև նշեց, որ որակի ու սպասարկման առումով «Զվարթնոց» օդանավակայանը շատ ավելի լավն է, քան Թբիլիսիի օդանավակայանը: