|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մրազում։
Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի քաղաքային պանթեոնում։
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, ով Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։