|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Բուլղարիայի Բուրգաս քաղաքի սեւծովյան հանգստավայրերից մեկում տեղի ունեցած ահաբեկչության համար երկրի կառավարությունը մեղադրում է Լիբանանի «Հըզբոլլահ» շարժմանը, հաղորդում է BBC-ն: Երկրի ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովի խոսքով` վեցամսյա հետաքննությունը ցույց է տվել, որ կա ակնհայտ կապ շարժման հետ:
Դեպքը տեղի էր ունեցել 2012թ. հուլիսին, երբ մահապարտ ահաբեկիչը գործի էր դրել ավտոբուսին ամրացված պայթուցիկ սարքը, ինչի հետեւանքով զոհվել էին վարորդը եւ 5 իսրայելցիներ:
Իսրայելը մեղադրել էր «Հըզբոլլահ»-ին եւ Իրանին: Թեհրանը հերքել էր մեղադրանքները, իսկ շարժման որեւէ անդամ հայտարարություն չէր արել: