|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը զարմացած է Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի վերջին համատեղ հայտարարությունից, քանի որ այդ մասին արդեն տեւական ժամանակ է` խոսում է նախագահի մեկ այլ թեկնածու` Արման Մելիքյանը: Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ էթիկան պահանջում էր, որ հայտարարության մեջ գոնե լիներ Արման Մելիքյանի անունն ու ստորագրությունը:
«Նախաձեռնության հեղինակը Արման Մելիքյանն է, եւ նրանք չեմ դիմել Արմանին, անգամ այս դեպքում չեն ցանկանում, ինչպես Խաչիկ Ասրյանն է ասում, որ իրենց եռամիասնությունը խախտվի»,- հայտարարեց Արամ Հարությունյանը եւ վստահեցրեց, որ անգամ իդեալական ցուցակների դեպքում այս ընտրություններն անօրինական են:
Նա վստահ է, որ նախագահի որոշ թեկնածուներ դեկորատիվ դեր են կատարում, եւ եթե միանան իրար` դեկորացիայի վրա դեկորացիա կավելանա: Լրագրողների հարցին` եթե նախագահի երեք թեկնածուներից կողմից նախաձեռնությանը միանալու առաջարկություն արվեր, կհամաձայնեի՞ք, Հարությունյանը հայտարարեց` ոչ:
Նա վստահեցրեց նաեւ, որ այդ երեք թեկնածուները փետրվարի 18ից հետո շատ տխուր վիճակում են հայտնվելու, տուն են գնալու եւ պետք է բացատրություն տան:
Ի դեպ, Արամ Հարությունյանը Բագրատյանին, Հայրիկյանին եւ Հովհաննիսյանին բանավեճի հրավիրեց: