կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 16:49
Քաղաքական

Ամենավատ բանն է, որ մարդն ապագայի մեջ անորոշություն է տեսնում

Ամենավատ բանն է, որ մարդն ապագայի մեջ անորոշություն է տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացման բանաձեւը, որը կառավարությունը մոտ կես տարի առաջ մերժեց, սպասումների հիման վրա կառուցված բանաձեւ էր: «Մարդը անորոշության մեջ չէր հայտնվի, չէր մտածի՝ կարո՞ղ է հանկարծ կառավարությունը բերի 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով բարձրացում կամ ընդհանրապես չբարձրացնի: Սա ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայի մեջ անորոշություն է տեսնում»,- կառավարության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Պատգամավորը նշեց, որ կառավարությունն իրենց նախագիծը մերժեց՝ պատճառաբանելով, թե դրա արդյունքում կմեծանա ստվերային տնտեսությունը, աշխատողները չեն ձևակերպվի, գործարարները աշխատավարձերի բարձրացում փաստացի չեն իրականացնի: Նա հիշեցրեց, որ իրենց նախագծում նշվում էր` այս տարվա հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձերը սահմանել 45 հազար դրամ, ինչը, ըստ պատգամավորի, հնարավորություն կտար անցած վեց ամիսների ընթացքում այս սոցիալական լարվածությունը չունենալ կամ մեղմել: Ըստ պատգամավորի`, կառավարությունը մերժեց իրենց եւ հիմա բերում է այս նախագիծը եւ անունը դնում, թե իբր միջանկյալ լուծում են տալիս: «Իրականում, հարգելի' կառավարություն, հարգելի' գործընկերներ, կառավարությունը ոչ թե միջանկյալ լուծում է տալիս, այլ սրանով իր անգործությունը և անհետևողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:

 

«Տարվա կեսից նվազագույն աշխատավարձի բարձրացում եք իրականացնում: Որքան էլ որ դրական է, տնտեսական քաղաքական տեսակետից սա սխալ մոտեցում է: Տարվա կեսից խաղի կանոն փոխել, էն էլ անհասկանալի սկզբունքներից ելնելով, պարզապես չեմ կարող բնութագրել, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում մեր երկիրը: Այ մարդ, վերցնեիք, մեր առաջարկը ձեզնով անեիք, անունը դնեիք, որ կառավարության առաջարկն է, բայց իրանականացնեիք այդ առաջարկը: Չեն անում, Հովի'կ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում: Հակառակն են անում, մենք դրա համար ենք վրդովվում»,- ասաց պատգամավորը:

 

Նա նշեց, որ 45 հազար դրամը չի ծածկում անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը: Նախագիծն, ըստ Մինասյանի, կհանգեցնի նաեւ ստվերային տնտեսության մեծացման: