|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մոսկվայի թեմից հայտնում են, որ Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս:
Շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնեց Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ: Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քառահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:
Շենքը նորոգելու և կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստաձնել է թեմը: