Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս տարի Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կբացվի նոր մասնագիտություն` անօդաչու թռչող սարքերի պատրաստման և կիրառման. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ Արմեն Սարաֆյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում այս մասնագիտությամբ բաժին բացվում: «Մենք հիմա մասնագետների կարիք ունենք: Բացի այդ` երբ ուսումնասիրում ենք մարտական գործողությունները, ինչպես նաև ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ բավականին մեծ նշանակություն ունեն անօդաչու սարքերը` թե՛ հետախուզության, թե՛ կործանիչ ազդեցությամբ»,- ասաց Սարաֆյանը:
Ըստ նրա` բուհն ունի մասնագետներ, ովքեր էլ կդասավանդեն, բացի այդ` նկատել են, որ մասնագիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Կարծում եմ` մեծ կլինի հետաքրքրությունը, մանավանդ` ներկայիս սերնդին հետաքրքրում է կառավարումը հեռակառավարման վահանակների միջոցով: Կուզենք հասնել նրան, որ սկսենք նաև արտահանել անօդաչուները, քանի որ ներուժ ունենք»,- ասաց Սարաֆյանը:
Ըստ նրա` 2012-ից սկսած` առաջին աղջիկ կուրսանտներն են համալսարան ընդունվել, և այսօրվա դրությամբ 7-8 աղջիկ ունեն` կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտությամբ սովորող: