կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 13:02
Քաղաքական

Արամ Հարությունյանի հացադուլի ձևաչափը փոխվել է

Արամ Հարությունյանի հացադուլի ձևաչափը փոխվել է

Հայաստանում աննախադեպ իրավիճակ է: Ընդդիմադիր ուժերի հետագա քայլերը կախված են արդեն 6 մարդուց. նկատի ունենալով նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուներին`  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի «ժամանակավոր» թեկնածու Արամ Հարությունյանը` հավելելով, որ ինքը նրանց թվին չի դասվում, քանի որ փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը:

 

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը, խոսելով իր հետագա քայլերի մասին, հիշեցրեց, որ փետրվարի 7-ին ԿԸՀ-ի շենքի առջեւ հացադուլ է անելու: «Ուզում եք անունը դրեք հացադուլ, ֆուրշետ, ինչպես ուզում եք: Մի օրվա հացադուլով ոչ մեկին չես զարմացնի»,- ասաց նա:

 

«Ինչո՞ւ առաջադրվեցիք, եթե հանելու էիք Ձեր թեկնածությունը» բազմիցս հնչեցված հարցին այս անգամ ևս թեկնածուն տվեց նույն անտրամաբանական պատասխանը. «Ես առաջադրվել եմ, որ այս ամենն ասեմ»: Իսկ ավելի հստակ` առաջադրվել է «5 տարի չասված խոսքն արտահայտելու համար»: