|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների ծախսերի մի մասը դրված է գործարարների վրա:
Ըստ թերթին հասած տեղեկություններ` բենզինի եւ դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող օլիգարխների` Ֆլեշ Բարսեղի` Բարսեղ Բեգլարյանի, Միկա Բաղդասարովի` Միխայիլ Բաղդասարովի եւ այլոց վրա «պլան է դրված»` Ս. Սարգսյանի նախընտրական շտաբներին ապահովել բենզինի եւ դիզվառելիքի կտրոններով, որպեսզի մեքենաներն այդ ընկերությունների հաշվին լիցքավորվեն:
Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի լրատվության հարցերով պատասխանատու Շուշան Սարդարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի: