|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փետրվարի 9-ին Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում շինարարության վրա աշխատող վերամբարձ կռունկն ընկել է, որովհետեւ ունեցել է տեխնիկական լուրջ անսարքություն: Կռունկի արգելակման հենակները վատ որակի են եղել, քանի որ շինարարական կազմակերպությունը, գումար խնայելով, գնել է էժան հենակներ:
Հիշեցնենք, որ Բուզանդի փողոցի թիվ 89 շենքի «ШИИ ինդաստրիզ» շինարարական կազմակերպության վերամբարձ կռունկի շրջվելու հետեւանքով մահացել էր 1945 թ. ծնված կռունկավար Վոլոդյա Կարապետյանը: Նշենք, որ շենքը, որտեղ իրականացվել է շինարարությունը, պատկանում է Բարսեղ Բեգլարյանին` Ֆլեշի Բարսեղին` դիզելային վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության տնօրենին:
Մեր տեղեկություններով` այժմ ամեն ինչ արվում է դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու համար: Ի դեպ, Բարսեղ Բեգլարյանն իր «Ֆլեշ» մականունը ստացել է ոչ թե ընկերության անվանումից, այլ այն պատճառով, որ շատ է սիրում պոկեր խաղալ, որտեղ եւ օգտագործվում է «ֆլեշ» տերմինը: