կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-23 10:23
Քաղաքական

Վանոյի ծրագիրը՝ ուժի մեջ. ''Հրապարակ''

Վանոյի ծրագիրը՝ ուժի մեջ. ''Հրապարակ''

ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում: Մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից` ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն  կյանքի կկոչվի ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի` կմիանան ՀԱԿ եւ ԲՀԿ արմատական բեկորները:

 

Սակայն մյուս կողմից էլ ո'չ Պետրոս Մակեյանը, ո'չ Սոս Գիմիշյանը, ո'չ Հրանտ Բագրատյանը, ո'չ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից եւ ՀԱԿ-ի գործը հեշտացնել: ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ 1 տարի առաջ ու  հավանության չի արժանացել: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ էմիսարները փորձել են համոզել «անհնազանդներին»' համաձայնել այդ տարբերակին: Դավիթ Մաթեւոսյանը խոսել է Պետրոս Մակեյանի հետ, վերջինս չի համաձայնել՝ ասելով, փաստորեն, ինչ չհաջողվեց Վանոյին, փորձում եք դուք իրականացնել:

 

Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ 98-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Վանոն առաջարկել էր փոխել ՀՀՇ-ի անունը, որովհետեւ այն դրական ասոցիացիաներ չէր առաջացնում: ՀԱԿ էմիսարները փորձել են նաեւ Հրանտ Բագրատյանին համոզել՝ լուծարելու իր կուսակցությունը, ինչպես Դավիթ Շահնազարյանը լուծարեց իր «21-րդ դար» կուսակցությունն ու մտավ ՀՀՇ, բայց Բագրատյանը չի համաձայնել: Ինչով կավարտվեն զարգացումները, առայժմ անհայտ է: