Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճիռը, որը նրա գործի նոր հետաքննությամբ կկայացնի դատարանը, հնարավոր է ավելի խիստ լինի, քան անցյալ տարվա ամռանը կայացվածը. հայտարարել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալան. տեղեկացնում է РИА Новости-ն:
«2011 թվականի գարնանը խաղաղ ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ մեղադրվող Մուբարաքի եւ ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլիի նոր դատավճիռներն ավելի խիստ կլինեն, եթե դատարանը հաշվի առնի լրացուցիչ փաստերը, որոնք ի հայտ են եկել մի քանի ամիս առաջ»,- ասել է նա եգիպտական հեռուստաալիքի եթերում` հավելելով, որ չի բացառվում` մեղադրյալների ցուցակում նոր դեմքեր հայտնվեն, նույնիսկ` նախկինում արդարացված մարդիկ:
2012 թվականի ամռանը Մուբարաքը եւ ալ Ադլին դատապարտվել են ցմահ բանտարկության: