|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա որդիների նկատմամն հարուցված գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ սեպետմբերի 5-ը: Այդ մասին հայտարարել է գլխավոր դատավոր Ահմեդ Ռիֆահաթը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարվել է նաեւ, որ դատական մյուս նիստը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով չի հեռարձակվելու: Այնինչ` դա նոր իշխանությունների գլխավոր խոստումներից էր:
Իշխանություններն այս խոստումը տվեցին, երբ Կահիրեում նոր անկարգություններ էին սկսվել, ակտիվիստները պահանջում էին դատավարությունը արագացված եւ թափանցիկ անցկացնել: Դրանից հետո, խոստացվածի համաձայն, դատավարությունը պետության խոշոր հրապարակներում տեղադրված մեծ էկրաններով ցուցադրվում էր: