|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Շարմ աշ Շեյխի միջազգային հիվանդանոցի բժիշկները հետաձգել են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կնոջ սրտի վիրահատությունը նրա անկայուն առողջական վիճակի պատճառով. տեղեկացնում է «Ալ Ահրամ» թերթը:
Ըստ բժիշկների` Սյուզան Մուբարաքը, բացի արյան բարձր ճնշումից, ծայրաստիճան նյարդային վիճակում է եւ անընդհատ լաց է լինում:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին 70-ամյա Սյուզան Մուբարաքը հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից իր կալանքի թույլտվության լուրն իմանալով, կորցրել էր գիտակցությունը: Սրտի կաթվածի ախտանշաններով նրան հիվանդանոց էին տեղափոխել: