Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ Հայաստան կատարած այցի ընթացքում բարձր մակարդակով տարբեր հանդիպումներ է ունեցել, սակայն չի հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Ժամանակի» տեղեկություններով` Վրաստանի վարչապետը նախապես է հրաժարվել հանդիպել ՀՀ խորհրդարանի ղեկավարի հետ: ԱԺ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Իվանիշվիլին բավկանին դժգոհ է Հովիկ Աբրահամյանից եւ մի շարք ջավախքահայ պատգամավորներից եւ իր դժգոհությունը հասկանալի է դարձրել նաեւ ՀՀ իշխանությւոններին:
Ասում են, որ Աբրահամյանն իր ազդեցության ներքո գտնվող ջավախահայ պատգամավոր Վարդան Այվազյանի միջոցով որոշակի գործունեություն է ծավալում Ջավախքում: Բացի այդ` Այվազյանն ինքն էլ խոշոր գործունեություն է ծավալում Վրաստանում, ստվերային կերպով համագործակցել է վրաց նախկին պաշտոնյաների` նաեւ նախկին վարչապետի եւ գործող նախագահի հետ: