Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի քայլեր են արվելու դպրոցներում 4-9-րդ դասարանի աշակերտներին ազգային երգ ու պար դասավանդելու, իսկ ավագ դպրոցներում համաշխարհային մշակույթ ուսուցանելու համար. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա` դասընթացները կիրականացվեն 2012-ին ընդունված` մշակութային կրթության եւ գեղագիտական դաստիարակության ազգային ծրագրի շրջանակներում:
«Այս տարի քայլեր պետք է անենք «Գրադարանի մասին» օրենքը հստակ կիրառման մեջ դնելու համար: Սա կարեւոր է այնքանով, որ հնարավորություն կտա գրադարաններին, որոնք ունեն համապատասխան ֆոնդեր եւ կարողություններ, միավորվել մի ցանցի մեջ եւ ստանալ պետական աջակցություն»,- ասաց նախարարը:
Պողոսյանը նշեց, թե կուզեր, որ այս տարի մշակութային գործիչներն «ավելի հանգիստ» պայմաններում ստեղծագործեին, այսինքն` սոցիալապես ավելի ապահովված լինեին, թեեւ, ըստ նախարարի, պարզ չէ` դա կօգնի՞ նրանց` ավելի լավ ստեղծագործել, թե՞ հակառակը. «Կուզեի, որ արվեստագետները կենցաղային հոգսերից ձերբազատված լինեին եւ կենտրոնանային միայն իրենց ստեղծագործական աշխատանքի վրա»: