կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-05 09:55
Քաղաքական

Առաջիկայում ՊՈԱԿ-ների կրճատման երկրորդ փուլը կսկսվի. հարյուրավոր աշխատակիցներ կկրճատվեն. «Հրապարակ»

Առաջիկայում ՊՈԱԿ-ների կրճատման երկրորդ փուլը կսկսվի. հարյուրավոր աշխատակիցներ կկրճատվեն. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.«Մեր տեղեկություններով՝ առաջիկա­յում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմ­նարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին: Կառավարությունը ստիպ­ված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստա­ցող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամ­ներ են ստեղծում, որոնց համար ֆի­նանսավորման գումար չկա: Ընդ որում, վարչապետի ստեղծած նոր կառույցնե­րում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սո­վորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 ան­գամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զար­գացման հիմնադրամում անգամ 2 մլն. դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավա­րը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան: Ստացվում է, որ պե­տական համակարգի հին, ցածր աշխա­տավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: