Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մայիսի 21-ին մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը:
Ըստ ffa.am-ի` «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի 17-ի: Մրցաշարը անցկացվում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 732 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8784 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում: Երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում: Երկրորդ փուլի բոլոր հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ: